Logo

«Լիվերպուլ» կամ «Բավարիա». Տրանսֆերային պայքար գերմանացի ֆուտբոլիստի համար

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 11.06.2021ՍՊՈՐՏ
Florian Neuhaus - «Լիվերպուլ» կամ «Բավարիա». Տրանսֆերային պայքար գերմանացի ֆուտբոլիստի համար

Մենխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Ֆլորիան Նոյհաուսը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»:

Sport1-ը գրում է, որ անգլիական ակումբը բանակցում է 24-ամյա ֆուտբոլիստի գործակալների հետ: «Կարմիրները» գերմանացուն դիտարկում են որպես ՊՍԺ տեղափոխված Ջորջինյո Վեյնալդումին փոխարինող:

Նոյհաուսի պայմանագրում առկա էր 40 մլն եվրոյի հրաժարագին, սակայն դրա ժամկետը սպառվել է: Այժմ Լիվերպուլը պետք է փորձի գերմանացիների հետ պայմանավորվել տրանսֆերի գնի հարցում:

Ավելի վաղ Bild-ը հայտնել էր, որ «Բավարիան» կիսապաշտպանի հետ պայմանավորվել է, որ նրա տրանսֆերը կգնի 2022 թվականի ամռանը:

Նոյհաուսը Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցելու է ԵՎՐՈ-2020-ին:

Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա