
Ամեն անգամ, երբ որևէ մրցաշարում իրար հետ պետք է խաղան «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը», Անգլիայում մեծագույն իրարանցում է սկսվում: Պարբերականները ներկայացնում են տասնյակ հոդվածներ, հեռուստաալիքները լայնածավալ քննարկումներ են անցկացնում մեծանուն ֆուտբոլիստների ու փորձագետների մասնակցությամբ: Եվ բոլորովին կապ չունի՝ ինչ մրցաշարի շրջանակում են աս թիմերը մրցում միմյանց հետ:
Մենք էլ որոշեցինք հետ չմնալ բոլորից և Անգլիայի գավաթի խաղարկության «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանն ընդառաջ ձեր դատին ենք հանձնում մեր նոր Quiz-ը: Պետք է պարզապես հիշեք՝ այս լեգենդար ակումբներից որն է ավելի մեծ գումար վճարել այս կամ այն ֆուտբոլիստի համար:
Գնացի՜նք: