Logo

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ. «Նա հիմա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 12.10.2021ՍՊՈՐՏ
131320 - «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ. «Նա հիմա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

«Լիվերպուլի» և Ուելսի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Իան Ռաշը խոսել է «կարմիրների» հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։

«Մո Սալահը ներկայումս աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Նա այլ մակարդակի է ու փայլում է իրեն դրսևորում այս մրցաշրջանում։

Նա ոչ միայն գոլեր է խփում, այլ նաև կատարում է գոլային փոխանցումներ։ Մարդիկ ասում են, որ նա եսասեր է, բայց հիմա նա ավելի լավ ֆուտբոլիստ է դարձել ու խաղում է թիմի համար»,- ասել է նա։

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա