Logo

«Լիվերպուլն» ընկերական խաղում հաղթեց «Օսասունային» (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 10.08.2021ՍՊՈՐՏ

Մինչմրցաշրջանային պատրաստության շրջանակում «Լիվերպուլն» ընկերական հանդիպում անցկացրեց իսպանական «Օսասունայի» հետ «Էնֆիլդում»:

Հանդիպումն ավարտվեց Յուրգեն Կլոպի թիմի վստահ հաղթանակով՝ 3-1:

14-րդ րոպեին «Օսասունայի» ֆուտբոլիստ Արեսոն գրավեց սեփական դարպասը՝ հաշվի մեջ առաջ մղելով «Լիվերպուլին», իսկ 21-րդ և 41-րդ րոպեներին գոլեր խփելով՝ անգլիական ակումբի բրազիլացի հարձակվող Բոբի Ֆիրմինոն հաշիվը դարձրեց խոշոր՝ 3-0:

70-րդ րոպեին «Օսասունային» հաջողվեց խփել խաղում իր միակ ու հանդիպման վերջին գնդակը:

Կլոպի թիմի առաջիկա խաղն արդեն պաշտոնական է: Օգոստոսի 14-ին Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում մերսիսայդյան ակումբը կհյուրընկալվի «Նորվիչին»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա