Logo

«Լիվերպուլն» ընկերական խաղում պարտվեց «Լիոնին» (տեսանյութ)

20:25 / 11.12.2022ՍՊՈՐՏ
null

Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքի «Ալ Մակտում» մարզադաշտում կայացավ ընկերական հանդիպում անգլիական «Լիվերպուլի» ու ֆրանսիական «Լիոնի» միջև: Խաղն ավարտվեց Լիգա 1-ը ներկայացնող թիմի հաղթանակով՝ 3-1:

Հանդիպման առաջին րոպեին հաշիվը բացեց «Լիվերպուլի» պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիու Կարվալյուն, իսկ խաղակեսի վերջնամասում «Լիոնի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազեթը հավասարեցրեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսում ֆրանսիական թիմը ևս երկու գոլ խփեց և հաղթեց: Աչքի ընկան ֆրանսիացի հարձակվողներ Բրադլի Բարկոլան և Ալեքսանդր Լակազեթը, որն իր հաշվին գրանցեց դուբլ:

Ավելի վաղ «Լիոնն» ընկերական խաղում խոշոր հաշվով պարտվել էր Լոնդոնի «Արսենալին» (0-3):

Ընկերական խաղ

«Լիվերպուլ» - «Լիոն»՝ 1-3

Ֆաբիո Կարվալյու, 1 - Ալեքսանդր Լակազեթ, 41, 82, Բրեդլի Բարկոլա, 82

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա