Logo

«Լիվերպուլը» 3 թեկնածուի է դիտարկում պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու նպատակով

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 22.03.2020ՍՊՈՐՏ
liverpool fc v atletico madrid uefa champions league round of 16 second leg 5e7353881c60bee431000019 - «Լիվերպուլը» 3 թեկնածուի է դիտարկում պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու նպատակով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:55

-

-

«Լիվերպուլը» մտադիր է ամրապնդել պաշտպանական գիծը:

Ինչպես հաղորդում է AS-ը, անգլիական ակումբը փոխարինող է փնտրում Դեյան Լովրենին, որի պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը, և հետաքրքրված է հատկապես 3 ֆուտբոլիստների ծառայություններով: Խոսքը Դայո Ուպամեկանոյի («Լեյպցիգ»), Ալեսանդրո Բաստոնիի («Ինտեր») ու Խոսե Խիմենեսի («Ատլետիկո Մադրիդ») մասին է:

Մադրիդյան ակումբի պաշտպանը մերսիսայդյան թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ուշադրությունը հրավիրել է գլխով լավ խաղալու և գնդակի հետ իր վարվեցողության շնորհիվ:

Խիմենեսի պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը, համաձայնագիրը նախատեսում է 120 մլն եվրո կազմող հրաժարագին: Տեղեկացվում է, որ խաղացողն այլևս անփոխարինելի չէ թիմում, ինչից էլ կարող է օգտվել «Լիվերպուլը»:

25-ամյա ուրուգվայցին Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 խաղի:

«Լիվերպուլը» 3 տրանսֆերային թիրախ ունի ամռան համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա