Logo

«Լիվերպուլը» 3 տրանսֆերային թիրախ ունի ամռան համար

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 17.03.2020ՍՊՈՐՏ
jurgenklopp cropped pasrditth0vx1rb2sv1vys5vj - «Լիվերպուլը» 3 տրանսֆերային թիրախ ունի ամռան համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:19

-

-

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է ամրապնդել կազմը, որպեսզի թիմը շարունակի հաջող մրցելույթները մյուս մրցաշրջանում ևս։

Մերսիսայդյան ակումբը հետաքրքրված է «Լեյցպիգի» հարձակվող Տիմո Վերների, «Բայերի» նույն դիրքի խաղացող Լեոն Բեյլիի ու Մյոխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Դենիս Զաքարիայի ծառայություններով։

«Կարմիրները» ֆավորիտ են Վերների ստորագրության համար մղվող մրցավազքում։

Շատ ավելի բարդ է ձեռք բերել վերընշված մյուս խաղացողներին. Բեյլին, որը կարող այլընտրանք լինել Սալահի ու Մանեի դիրքերում, հեռանկարային ֆուտբոլիստ է։ Ճամայկայի հավաքականի ֆուտբոլիստին իրենց թիմում են ցանկանում տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Արսենալը»։

Մինչդեռ Զաքարիան կարող է դառնալ Ֆաբինոյի հետնորդը «Լիվերպուլում»։ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայությունները հետաքրքիր են նաև Դորտմունդի «Բորուսիային» ու Մադրիդի «Ատլետիկոյին»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա