Logo

«Լիվերպուլը» հաստատել է, որ Վան Դեյկը ծնկի վիրահատության կենթարկվի

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 18.10.2020ՍՊՈՐՏ
2917125 59936468 2560 1440 - «Լիվերպուլը» հաստատել է, որ Վան Դեյկը ծնկի վիրահատության կենթարկվի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:13

-

-

«Լիվերպուլի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ պաշտպան Վիրջիլ վան Դեյկը ծնկի վիրահատության է ենթարկվելու:

««Լիվերպուլը» հաստատում է՝ հոլանդացին վիրահատական միջամտության կարիք կունենա ծնկի վնասվածքից հետո, որ ստացել է «Էվերտոնի» դեմ Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում (2-2): Կենտրոնական պաշտպանը վնասել է ծնկի կապանները «կապույտների» դարպասապահ Ջորդան Փիքֆորդի հետ բախումից հետո:

«Լիվերպուլն» այս փուլում չի կարող հստակ ժամկետներ նշել ֆուտբոլիստի՝ վնասվածքից ապաքինվելու վերաբերյալ: Վան Դեյկը վիրահատությունից հետո վերականգնողական ծրագիր կսկսի ակումբային բժիշկների հետ, որպեսզի հնարավորինս արագ վերադարձնի մարզավիճակը»,- հաղորդում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Վան Դեյկը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի հետագա հատվածը: Խաղի 6-րդ րոպեին Փիքֆորդը տուգանային հրապարակում հարված է հասցրել հոլանդացուն, ինչից հետո նա հայտնվել է խոտածածկին: Մրցավար Մայքլ Օլիվերը որոշել է, որ «Լիվերպուլի» խաղացողը եղել է խաղից դուրս վիճակում, և նշանակել ազատ հարված:

Պրեմիեր լիգայի նորեկների խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա