Logo

«Լիվերպուլը» հայտարարեց Իբրահիմա Կոնատեի տրանսֆերը գնելու մասին

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 28.05.2021ՍՊՈՐՏ
skysports ibrahima konate 5394376 - «Լիվերպուլը» հայտարարեց Իբրահիմա Կոնատեի տրանսֆերը գնելու մասին

«Լիվերպուլը» հայտարարել է գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Իբրահիմա Կոնատեի տրանսֆերը գնելու մասին։ 22-ամյա խաղացողը «մերսիսայդցիների» պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձել է տեղափոխությանը․

«Շատ ուրախ եմ, որ միացել եմ այնպիսի մեծ ակումբի, ինչպիսին է «Լիվերպուլը»։ Սա ոգևորիչ պահ է ինձ համար ու իմ ընտանիքի համար։ Անհամբերությամբ սպասում եմ նոր խաղընկերներիս հետ ծանոթանալուն ու այս նոր փուլը սկսելուն»,-ասել է Կոնատեն։

Ավելի վաղ կար տեղեկություն, որ Կոնատեն հինգ տարվա պայմանագիր է կնքելու «կարմիրների» հետ։ Նրա համար անգլիական գրանդը 36 միլիոն ֆունտ էր վճարելու։

Սա «Լիվերպուլի» առաջին տրանսֆերն է այս պատուհանի ընթացքում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա