Logo

«Լիվերպուլը» նոր կիսապաշտպան ունի

Հեղինակ
Հայարփի Կարապետյան
00:00 / 28.08.2017ՍՊՈՐՏ
nabi keita - «Լիվերպուլը» նոր կիսապաշտպան ունի

«Լիվերպուլը» համաձայնության է հասել «Լայպցիգի» հետ կիսապաշտպան Նաբի Կեյտայի տեղափոխության վերաբերյալ:

Կողմերը համաձայնեցրել են 22-ամյա գվինեացու տրանսֆերը, որը կկայանա 2018 թվականի ամռանը:

Կիսապաշտպանն արդեն բուժզննում է անցնում իր ապագա ակումբի համար և կմիանա Յուրգեն Կլոպի թիմին 2018 թվականի հուլիսի 1-ին:

«Լիվերպուլը» այժմ  բոնուսներ կփոխանցի  «Լայպցիգին», իսկ հաջորդ ամռանը կվճարի 48 մլն. ֆունտ: Այդքան է կազմում ֆուտբոլիստի հրաժարագինը:

Հիշեցնենք, որ մինչ համաձայնության հասնելը «Լիվերպուլը» մի քանի առաջարկ է արել կիսապաշտպանի համար, ընդհուպ մինչև 75 մլն.եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա