Logo

«Լիվերպուլը» «շնչում» է նրանց թիկունքում․ 10 ամենաերկար անպարտելի շարքերը թոփ-5 լիգաներում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 08.01.2020ՍՊՈՐՏ
e30ee5a34615c9af03b17ebc1550ceeb - «Լիվերպուլը» «շնչում» է նրանց թիկունքում․ 10 ամենաերկար անպարտելի շարքերը թոփ-5 լիգաներում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:11

-

-

Աշխարհի գործող ակումբային չեմպիոն «Լիվերպուլն» այս պահին անկասելի է թվում: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում գերտպավորիչ վիճակագրություն ունի՝ 20 խաղ, 19 հաղթանակ, 1 ոչ-ոքի: Մերսիսայդյան թիմը 58 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Բայց «Լիվերպուլի» հրաշալի ելույթները միայն այս մրցաշրջանով չեն սահմանափակվում: «Կարմիրները» Պրեմիեր լիգայի նախորդ առաջնությունում վաստակել էին 97 միավոր, ինչը սովորական պայմաններում բավարար կլիներ չեմպիոնության հասնելու համար, սակայն «Մանչեսթեր Սիթիին» հաջողվել էր 1 միավոր ավելի գրանցել իր ակտիվում:

Հենց նախորդ ու այս մրցաշրջաններում ցուցադրած արդյունքներն են հանգեցրել նրան, որ «Լիվերպուլը» ներքին առաջնությունում անպարտելի է արդեն 37 խաղ անընդմեջ (32 հաղթանակ, 5 ոչ-ոքի): Մերսիսայդյան թիմն ԱՊԼ-ում վերջին անգամ պարտվել է 2019 թվականի հունվարի 3-ին, երբ զիջել է «Մանչեսթեր Սիթիին» (1-2):

Հաշվի առնելով ոչ միայն արդյունքները, այլև այն խաղամակարդակը, որին հասել է Կլոպի գլխավորած թիմը՝ կան ենթադրություններ, որ այս կոլեկտիվը դեռ երկար է մնալու անպարտելի: «Լիվերպուլը» ներկայումս 11-րդ հորիզոնականում է եվրոպական թոփ-5 առաջնությունների պատմության մեջ գրանցված ամենաերկար անպարտելի շարքերի ցուցանիշով: Իսկ թե ինչ տեսք ունի լավագույն տասնյակը, ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

10-9․ «Պերուջա» (Իտալիա)՝ 38 անընդմեջ անպարտելի խաղ

Անպարտելի հանդիպումների շարքը ձգվել է 1978-79 թվականներին

«Պերուջան» 1978/79թթ․ մրցաշրջանում դարձել է Իտալիայի փոխչեմպիոն

Cu vII6XgAAmqKr - «Լիվերպուլը» «շնչում» է նրանց թիկունքում․ 10 ամենաերկար անպարտելի շարքերը թոփ-5 լիգաներում

Ռեկորդներ, որոնք Մեսին ու Ռոնալդուն կարող են գերազանցել 2020-ին

10-9․ «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)՝ 38 անընդմեջ անպարտելի խաղ

Անպարտելի հանդիպումների շարքը ձգվել է 1979-80 թվականներին

«Ռեալ Սոսյեդադը» 1979/80թթ․ մրցաշրջանում դարձել է Իսպանիայի փոխչեմպիոն, իսկ 1980/81թթ․ մրցաշրջանում՝ երկրի չեմպիոն

15120446505084 960x599 - «Լիվերպուլը» «շնչում» է նրանց թիկունքում․ 10 ամենաերկար անպարտելի շարքերը թոփ-5 լիգաներում

8-7․ «Ֆիորենտինա» (Իտալիա)՝ 40 անընդմեջ անպարտելի խաղ

Անպարտելի հանդիպումների շարքը ձգվել է 1955-56 թվականներին

«Ֆիորենտինան» 1955/56թթ․ մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն, իսկ 1956/57թթ․ մրցաշրջանում՝ երկրի փոխչեմպիոն

1955–56 Associazione Calcio Fiorentina 960x559 - «Լիվերպուլը» «շնչում» է նրանց թիկունքում․ 10 ամենաերկար անպարտելի շարքերը թոփ-5 լիգաներում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա