Logo

«Լիվերպուլը» տրանսֆերային փոխանակում է դիտարկում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 25.12.2020ՍՊՈՐՏ
Klopp - «Լիվերպուլը» տրանսֆերային փոխանակում է դիտարկում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:02

-

-

«Լիվերպուլը» կարող է իր կազմը համալրել «Շալկեի» պաշտպան Օզան Կաբակի միջոցով։ Ruhr24.de-ն գրում է, որ գերմանական ակումբը ֆինանսական և մարզական լուրջ խնդիրների պատճառով մտադիր է վաճառել 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։

Որպեսզի այդ գործարքն օգտակար լինի նաև մարզական տեսանկյունից, գելզենկիրխենցիները ցանկանում են հրավիրել «մերսիսայդցիների» հարձակվող Դիվոկ Օրիգիին։ «Լիվերպուլը» դեմ չէ բաժանվել բելգիացուց, ով ընթացիկ մրցաշրջանում ավելի քիչ խաղաժամանակ է ստանում, քան նախորդում։ Նաև գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին դուր է գալիս պաշտպանի թեկնածությունը։

Անգլիական ակումբից բացի Կաբակի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև «ՌԲ Լեյպցիգը» և «Միլանը»։ Վերջինիս համար նա թիվ մեկ տրանսֆերտային նպատակն է։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա