Logo

Լիժենը հաղթեց Նեպոմնյաշչուն և վերականգնեց հաշվի հավասարակշռությունը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:04 / 26.04.2023Շախմատ
null

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի մրցամարտի հաշիվը հավասարվեց։

Հերթական հանգստյան օրվանից հետո կայացած 12-րդ պարտիայում չինացի Դին Լիժենը սպիտակ խաղաքարերով հաղթեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին։ Պարտիան ավարտվեց 38-րդ քայլին։

Այսպիսով, 4 անընդմեջ ոչ-ոքիներից հետո Դին Լիժենը հաղթեց և հավասարեցրեց մրցամարտի հաշիվը՝ 6-6: Ապրիլի 27-ին կայանալիք նախավերջին՝ 13-րդ տուրում սպիտակներով կխաղա ռուս գրոսմայստերը:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է, որից 1,2 միլիոնը կստանա աշխարհի չեմպիոնը:

Հիշեցնենք, որ Հավակնորդների մրցաշարում հաղթած Յան Նեպոմնյաշչին շախմատային թագը պետք է վիճարկեր աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Սակայն նորվեգացի գրոսմայստերը հրաժարվել էր մրցել ռուսաստանցու հետ, ինչից հետո այդ իրավունքը ստացել էր Հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիժենը: ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Նեպոմնյաշչին երկրորդ տեղում է, իսկ Լիժենը երրորդն է: Առաջատարը Մագնուս Կառլսենն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա