Logo

Լողափնյա վոլեյբոլի երևանյան մրցաշարում հաղթել են Ռուսաստանի թիմերը (ֆոտոշարք)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:11 / 02.09.2022Վոլեյբոլ
null

Ավարտվել է «ՀՎՖ 2022 գավաթ» լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց բաց առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են տղամարդկանց և կանանց 12-ական թիմեր, հայտնում է Վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«ՀՎՖ 2022 գավաթում» գրանցվել են հետևյալ արդյունքները.

Կանայք

1-ին տեղ՝ «Ռուսաստան-1»
2-րդ տեղ՝ «Վան»
3-րդ տեղ՝ ԽՄՕՄՄ
4-րդ տեղ՝ ԲՊՀ

Տղամարդիկ

1-ին տեղ՝ «Ռուսաստան-1»
2-րդ տեղ՝ ՖԿՀՊԻ
3-րդ տեղ՝ «Ռուսաստան-2»
4-րդ տեղ՝ ՖԻՄԱ

Մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրել են ՀՎՖ ղեկավար կազմը՝ ՀՎՖ նախագահ Հրաչյա Մուրադյանի ղեկավարությամբ, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա