Logo

Լոնդոնյան ակումբը ցանկանում է վարձակալել Ազարին. բելգիացին այլ ծրագրեր ունի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:38 / 08.04.2022ՍՊՈՐՏ
null

Էդեն Ազարը կարող է լոնդոնյան ակումբ տեղափոխվել։

31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով «Արսենալն» է հետաքրքրված՝ հաղորդում է Foot Mercato-ն։ Անգլիական ակումբի ներկայացուցիչները հանդիպել են Էդենի շրջապատի հետ՝ քննարկելու հաջորդ մրցաշրջանում նրան վարձակալելու հնարավորությունը։

Այնուամենայնիվ, չնայած «Ռեալի» ցանկությանը, ֆուտբոլիստը մտադիր չէ լքել Մադրիդը։ Նա վստահ է, որ դեռ կարող է իրեն լավագույնս դրսևորել ակումբում։

Լա լիգայի 17 խաղում Ազարը մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա