Logo

Արգենտինական թիմը մոտ է Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:54 / 27.06.2022ՍՊՈՐՏ
Լուիս Սուարես-պայմանագիր

Արգենտինական «Ռիվեր Փլեյթը» մոտ է Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն՝ տեղեկացնում է 90min-ը:

Արգենտինական թիմն ակտիվ բանակցություններ է վարում Սուարեսի հետ: Կողմերը, ամենայն հավանականությամբ, 1 տարվա պայմանագիր կկնքեն:

Ավելի վաղ Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարել էր Սուարեսի հեռանալու մասին: 35-ամյա հարձակվողը հուլիսի 1-ին կդառնա ազատ գործակալ:

Միաժամանակ տարբեր աղբյուրներ նշում են, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական «Ֆիորենտինան», «Ատալանտան», անգլիական «Ասթոն Վիլան», իսպանական «Բարսելոնան» և նիդեռլանդական «Այաքսը»:

Լուիս Սուարեսը 2020 թվականից էր պաշտպանում Մադրիդի «Ատլետիկոյի» մարզական պատիվը: Սուարեսն իր մարզական կարիերայի ընթացքում խաղացել է նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Այաքսը», «Լիվերպուլը» և «Բարսելոնան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա