Logo

«Լոս Անջելես Գելեքսին» Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին հայկական ժառանգության երեկո կանցկացնի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:22 / 19.04.2022ՍՊՈՐՏ
Լոս Անջելես Գելեքսի

Ապրիլի 23-ին «Լոս Անջելես Գելեքսին» MLS-ի շրջանակում տնային հանդիպում կանցկացնի «Նեշվիլի» հետ: Խաղից առաջ տանտերերի նախկին ֆուտբոլիստ Հարութ Կարապետյանը SoccerFest-ի 6-րդ տաղավարում ինքնագրեր կբաժանի երկրպագուներին՝ հայտնում է Լոս Անջելեսի ակումբի մամուլի ծառայությունը:

Ամերիկյան ակումբի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ՝ խաղից անմիջապես հետո, Լոս Անջելեսի թիմը կանցկացնի հայկական ժառանգության երեկո։

Հավելենք՝ Հարութ Կարապետյանը MLS-ի պատմության ամենաարագ հեթ-տրիկի հեղինակն է, նախկին հարձակվողը «Լոս Անջելես Գելեքսիի» գույները պաշտպանել է 1996-1998 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա