Logo

Ամերիկյան ակումբը պայմանագիր է առաջարկել Կիելինիին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:14 / 18.05.2022ՍՊՈՐՏ
Ջորջիո Կիելինի

37-ամյա իտալացի պաշտպան Ջորջիո Կիելինին, որը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Թուրինի «Յուվենտուսից», հակված է տեղափոխվել «Լոս Անջելես Գելեքսի»՝ հայտնում է Football Italia պարբերականը՝ հղում կատարելով լրագրող Ալֆրեդո Պեդուլային:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ամերիկյան ակումբը պաշտպանին առաջարկել է մեկուկես տարվա պայմանագիր։ Այս պահին նշված տարբերակը 37-ամյա իտալացու համար մարզական կարիերան ՄԼՍ-ում շարունակելու միակ տարբերակն է:

Ավելի վաղ Ջորջիոն հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թուրինյան ակումբից: Կիելինին «Յուվենտուսի» կազմը համալրել է 2005 թվականին «Ֆիորենտինայից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 7,7 միլիոն եվրո:

«Յուվենտուսի» կազմում Կիելինին անցկացրել է 559 հանդիպում, որոնցում խփել է 36 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա