Logo

Աստղային կատարումներ, Լեբրոնի պարը. «Լոս Անջելես Ռեմսը» 23-ամյա ընդմիջումից հետո հաղթել է Սուպերբոուլում (տեսանյութ, ֆոտո)

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:14 / 14.02.2022ՍՊՈՐՏ
Լոս Անջելես Ռեմս, Սուպերբոուլի հաղթող

Ամերիկյան ֆուտբոլի «Լոս Անջելես Ռեմս» ակումբը, Ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղում համառ պայքարում հաղթելով «Ցինցինատի Բենգալսին», իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է Սուպերբոուլի հաղթող։

Los Anjelos Rems

Ինգլվուդ քաղաքի (Կալիֆորնիա նահանգ) SoFi Stadium մարզադաշտում կայացած մրցավեճում «Ռեմսը» չորս քառորդների հանրագումարում հաղթել է 23։20 հաշվով։ Վերջին քառորդից առաջ «Բենգալսն» առջևում էր 20։16 հաշվով, սակայն մրցակիցը կարողացավ այդ քառորդը շահել 7:0 արդյունքով և իր օգտին ավարտել չեմպիոնության համար խաղը։

Los Angelos Rems 2

Մինչև այդ «Լոս Անջելես Ռեմսը» Սուպերբոուլի հաղթող էր դարձել 1999 թվականին, իսկ «Բենգալսը» երրորդ անգամ էր հասել եզրափակիչ. նախորդ երկու փորձերը նույնպես անհաջող են եղել։

Վերջին 2 տարիներին առաջին անգամ Սուպերբոուլին ներկա էին առավելագույն թվով՝ 70 հազար երկրպագուներ։ Ընդմիջմանը տեղի է ունեցել ավանդական Halftime Show-ն, որի ընթացքում մարզասերներին զվարճացրել են հայտնի խմբեր և կատարողներ՝ Eminem-ը, Dr. Dre-ն, Snoop Dogg-ը, 50 Cent-ը, Mary J. Blige-ը և Kendrick Lamar-ը։

 

  • Տեսանյութը դիտելու համար սեղմեք YouTube վիդեոհարթակ տանող հղումի վրա

Խաղին ներկա էր նաև բասկետբոլի «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի գերաստղ Լեբրոն Ջեյմսը, որը կրքոտ պար է կատարել 50 Cent-ի ելույթի ժամանակ։

Անցյալ տարի առաջնության հաղթող էր դարձել «Տամպա-Բեյ Բականիրսը», որը Սուպերբոուլում 31։9 հաշվով գերազանցել էր «Կանզաս-Սիթի Չիֆսին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա