Logo

«Ավելի լավ է՝ ֆուտբոլային ակումբ տեղափոխվի». Վան Գալը Տեն Հագին հորդորում է չգլխավորել «Ման. Յունայթեդը»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
17:54 / 28.03.2022ՍՊՈՐՏ
null

Նիդեռլանդների ազգային հավաքականի ներկայիս և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալն «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին խորհուրդ չի տալիս ստանձնել «կարմիր սատանաների» ղեկը՝ առաջարկելով գլխավորել «ֆուտբոլային ակումբ»:

«Մանչեսթեր Յունայթեդը» կոմերցիոն ակումբ է, դժվար ընտրություն մարզչի համար: Ավելի լավ է՝ նա ֆուտբոլային ակումբ գլխավորի»,- Վան Գալի խոսքն է մեջբերում B/R Football-ը:

70-ամյա Վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2014-16 թվականներին՝ թիմի ղեկին անցկացնելով 103 խաղ: 

Հավելենք՝ Էրիկ տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում Ռալֆ Ռանգնիկին փոխարինելու ամենահավանական թեկնածուներից է: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա