Logo

Վան Գալը մեկնաբանել է ԱԱ 2022-ի վիճակահանությունը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:12 / 02.04.2022ՍՊՈՐՏ
null

Նիդեռլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է ԱԱ 2022-ի խմբային փուլի վիճակահանության արդյունքները, որի արդյունքում նրա գլխավորած թիմը կմրցի Կատարի, Էկվադորի ու Սենեգալի հետ։

«Մրցակիցներ են, որոնց մասին մենք ոչինչ չգիտենք։ Ծայրահեղ դեպքում` ես չգիտեմ։ Ենթադրում եմ, որ մեր վերլուծաբանները նույնպես չգիտեն, այնպես որ նրանց շատ աշխատանք է սպասվում։

2014 թվականին մենք ամենադժվար խմբում էինք՝ գործող չեմպիոն Իսպանիայի, Չիլի հետ, որը երրորդն էր Հարավային Ամերիկայում, ինչպես նաև պայքարող Ավստրալիայի հետ։

Ավստրալացիների դեմ խաղը մեզ համար ամենադժվար փորձությունն էր։ Նախորդ վիճակահանության համեմատ՝ այս վիճակահանությունն ավելի հարմար է, անգամ եթե ստիպված ենք լինելու խաղալ Աֆրիկայի չեմպիոնների դեմ»,- ասել է նիդեռլանդցի մասնագետը։

Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ԱԱ 2022-ի վիճակահանությունը

Ֆլիկը մեկնաբանել է ԱԱ 2022-ի վիճակահանությունը

Դեշամը մեկնաբանել է ԱԱ 2022-ի վիճակահանությունը

ԱԱ 2022. Վիճակահանության արդյունքները

ԱԱ 2022-ի թալիսմանը (լուսանկար)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա