Logo

#lovéմյուզիք մաս [6]

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 30.03.2018ՄՇԱԿՈՒՅԹ
Untitled 1 1 1 - #lovéմյուզիք մաս [6]

Ինչ երաժշտություն է լսում ժամանակակից աշխարհը արտասահմանյան փոփից բացի՝ էքսպերիմենտալի ու ալտերնատիվի մեջտեղում։ Այստեղ թոփ 10 արտիստների աշխատանքներ են: Առաջարկում ենք դրանք լսել հատկապես ականջակալներով՝ ավելի խորը «վայբեր» ստանալու համար:

1.Tyler, The Creator – OKRA

Ամերիկացի ռեփեր  Tyler, The Creator-ը շաբաթվա վերջում անակնկալի է բերում իր լսարանին: Ռեփերը հրապարակել է նոր տեսահոլովակ, անվանելով այն՝ «Okra», որը երաժշտի 2017-ին հրապարակված Flower boy ալբոմից է: Տեսանյութը բաղկացած է երկու կտորից: Այն սկսվում է Tyler-ի մոնոլոգով, որտեղ ռեփերը հեծանիվ է քշում, այնուհետև մոնոլոգը շարունակվում է ծառի տակ նստած,խոշոր և ընդհանուր պլաններով, իսկ ամենակուլմինացիոն պահին երևում է ռեփեր A$AP Rocky-ին: Tyler-ի նոր տեսահոլովակն անսպասելի էր նաև նրանով, որ ռեփերի երկրպագուները անհամբերությամբ սպասում էին նրա ամառային շրջագայությանը և ոչ թե նոր ալբոմի: 2018-ին ռեփերը ելույթ կունենա ամենահայտնի երաժշտական փառատոններից՝ Coachella-ի, Boston Calling-ի, Lollapalooza-ի և Osheaga-ի ժամանակ:

2. The Weeknd – I Was Never There (Official Audio)

Մարտի 29-ին կայացավ կանադացի երաժիշտ The Weeknd-ի նոր ալբոմի ռելիզը: 6 թրեք պարունակող ալբոմը երաժիշտն անվանել է՝ «My Dear Melancholy»: Ալբոմում ներառված երգերի գերակշռող մասը Abel-ի նախկին ընկերուհու` Selena Gomez-ի մասին է։ Ինչ վերաբերում է մինի ալբոմում առկա համագործակցություններին, նշենք, որ դրա վրա աշխատել են Skrillex-ը,Daft Punk-ը,Nicolas Jaar-ը, Mike WiLL Made-It-ը, ֆրանսիացի մյուզիք պրոդյուսեր Guy-Manuel de Homen-Christo-ն և ֆրանսիացի էլեկտրոնային երաժիշտ Gesaffelstein-ը։ Վերջինիս«I Was Never There» կատարումն էլ ներառվել է #lovéմյուզիք-ի մեր լիսթում։

3. Little Simz – Morning (Official Video)

Little Simz-ը կամ Simbi Ajikawo-ն բրիտանացի նոր սերնդի ռեփերներից է: Մինչ այս ռեփերը թողարկել է 4 միքսթեյփ, 2 ալբոմ և 7 EP: Աղջիկն իր երաժշտությունը նկարագրում է որպես էքսպերիմենտալ ռեփ: Little Simz-ի նոր տեսահոլովակը նկարահանվել է «Still In Wonderland» ալբոմի «Morning» թրեքի հիման վրա: Տեսահոլովակը ներկայացնում է ռեփերի շրջագայություններից հատվածներ, որտեղ Little Simz-ն է իր անսահման էներգիայով և իմպրովիզներով հարուստ ռեփով:

4. Bishop Nehru – Driftin’ (Prod. by KAYTRANADA)

Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Bishop Nehru-ն Նյու Յորքից է, որը բացի երաժշտությունից զբաղվում է նաև տեսահոլովակների խմբագրմամբ: Ռեփերի վրա մեծ ազդեցություն են ունեցել  Michael Jackson-ը,ռեփերներ՝ Nas-ը, 2PacMF DOOM-ը, Kanye West-ը և Wu-Tang Clan-ը:  Ռեփերի նոր թրեքը համագործակցույթուն է կանադացի հիփ հոփ և էլեկտրոնային պրոդյուսեր Kaytranada-ի հետ: Ռեփերն ամիսներ առաջ էր հայտնել իր և Kaytranada-ի համատեղ աշխատանքի մասին, որն պետք է ընդգրկվեր «STREAM ELEVATORS: ACT I & II» ալբոմում:

5.SEVDALIZA – OBSERVER

Իրանական արմատներով հոլանդացի երգչուհի Sevdaliza-ն, որը ներկայանում է էլեկտրոնային և ալտերնատիվ R&B ժանրում միախառնելով պարսկական ու եվրոպական էլեմենտներ, մարտի 30-ին իր երկրպագուների դատին հանձնեց  «The Calling» անվանումն ունեցող 7-թրեք պարունակող EP-ն։ Երգչուհին մինի ալբոմին զուգահեռ իր վեբ կայքում պատրաստել է ինտերակտիվ աուդիո-վիզուալ ներկայացում, որ կարող եք տեսնել ահա այստեղ: «The Calling» կոչվող ալբոմը հնարավորինս ընդլայնել է Sevdaliza-ի բազմազան հմտությունները։ Այս ալբոմում նա անկախ երգիչ է, երգահան, արտիստ, պրոդյուսեր, ռեժիսոր եւ անգամ կոմպոզիտոր:

 

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա