Logo

Լողի Հայաստանի առաջնությունն առանձնացել է երկրի ռեկորդներով

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:36 / 11.04.2022Ջրային մարզաձևեր
null

Հանրապետական 5 ռեկորդ է գրանցվել Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում անցկացված լողի Հայաստանի առաջնությունում, իսկ 3 մասնակից լրացրել է սպորտի վարպետի նորմատիվ։

Տարբեր մրցաձևերում ամենից հաճախ՝ հնգական անգամ, հաղթողի համար նախատեսված մեդալների են արժանացել Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը, որոնք, հիշեցնենք, անցյալ տարի մեր երկիրը ներկայացրել են Տոկիոյի Օլիմպիական խաղերում։ Մասնագետներին ուրախացնում է այն հանգամանքը, որ երևանցիներն արդեն լուրջ մրցակցության են հանդիպում։ Այսպես, բրաս լողատեսակի տարբեր մրցատարածություններում լավագույն արդյունքն են գրանցել գյումրեցիներ Աշոտ Չախոյանը և Ռուբեն Հարությունյանը: Երեք այլ մասնակից էլ սպորտի վարպետի նորմատիվ է գրանցել։ Անձնական նման նվաճման են հասել Ալեքսանդրա Ավագյանը, Արմեն Խաչատրյանը ու Գագիկ Հայրապետյանը։  

Երևանը, Գյումրին, Վանաձորը, Աբովյանը, Էջմիածինն ու Մասիսը ներկայացրած 124 մարզիկները և մարրզուհիներն առաջնության մրցանակներն են վիճարկել տարբեր լողաոճերի 16 մրցաձևերում։ 

Հանրապետական ստուգատեսի արդյունքներով ձևավորված և համալրված Հայաստանի հավաքականն այսուհետ պատրաստվելու է տարվա կարևորագույն միջազգային մրցումներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա