Logo

Լողորդ Արթուր Բարսեղյանը 50-րդն է աշխարհի առաջնությունում

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:09 / 21.06.2022Ջրային մարզաձևեր
Արթուր Բարսեղյան

Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մեկնարկել է Արթուր Բարսեղյանը, որը 100 մետր ազատ ոճով լողի որակավորման իր մրցահերթում 10 մասնակիցների հաշվարկում գրանցել է 9-րդ արդյունքը։

Առաջնության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Բարսեղյանը մրցատարածությունն անցել է 50,43 վայրկյանում։ Այդ արդյունքով նա ընդհանուր հաշվարկում 99 մասնակիցների շրջանում գրավել է 50-րդ տեղը:

20-ամյա հայ լողորդը հունիսի 23-ին կմասնակցի 50 մետր ազատ ոճով լողի մրցմանը։ Այդ օրը կանանց բաթերֆլայ ոճով մրցալողում ուժերը կփորձի Վարսենիկ Մանուչարյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա