Logo

Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ լրագրողների

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:21 / 29.04.2022ՍՊՈՐՏ
Մոհամեդ Սալահ

Լրագրողների վարկածով՝ Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը՝ տեղեկացնում է Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիան:

«Լիվերպուլի» հարձակվողը քվեարկության արդյունքում ստացել է ձայների 48 տոկոսը՝ առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեից և «Վեսթ Հեմի» անգլիացի ֆուտբոլիստ Դեկլան Ռայսից։

Սալահն այս մրցանակը նվաճել է 2-րդ անգամ (առաջինը՝ 2018 թվականին):

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 31 խաղում եգիպտացին խփել է 22 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա