Logo

Լուկաս Սելարայան. «Ծանր պարտություն էր»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:57 / 25.09.2022Ազգերի լիգա
null

Հայաստանի ազգային հավաքականի ու ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» հարձակողական ոճի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության Match of the Week հաղորդման եթերում մեկնաբանել է ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի նախավերջին՝ 5-րդ տուրի խաղում ուկրաինացիներից կրած պարտությունը 0-5 հաշվով

- Մեկնարկային 20 րոպեների ընթացքում Հայաստանի հավաքականը բավական լավ տեսք ուներ, իսկ հետո ինչ-որ բան չստացվեց: Ո՞րն էր անհաջող խաղի պատճառը:

- Կարծում եմ՝ առաջին կեսում լավ ենք խաղացել ու ավելի շատ պահեր ունեինք: Երկրորդ խաղակեսը մեզ մոտ չստացվեց, իսկ մրցակիցն էլ օգտագործեց բոլոր հնարավորությունները:

- Լուկաս, առաջին կեսում աչքի ընկնելու լավ հնարավորություն ունեիր: Գուցե չափից շատ մեծ ցանկությո՞ւնը խանգարեց գոլ խփել:

- Արագ գրոհ ստացվեց, գնդակը խլեցի ու վազեցի դեպի Ուկրաինայի դարպասը: Ինձ հետապնդում էր մրցակցի 2 ֆուտբոլիստ: Կարծում եմ՝ լավ հարվածեցի, սակայն դարպասապահը հիանալի գործեց, ցավում եմ, որ գոլի հեղինակ չդարձա:

- Ինչպես է թիմը վերականգնվելու այս պարտությունից հետո:

- Ծանր պարտություն էր, սակայն պետք է թերթել այս էջը: Երեքշաբթի ունենք կարևոր խաղ, որին պետք է լավ պատրատվել ու փորձել շտկել իրավիճակը: 

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 5 տուրից հետո 3 միավորով առաջին խմբի 4-րդ տեղում է: Վերջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 27-ին Դուբլինում կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ և միայն հաղթանակի դեպքում կպահպանի տեղը B դիվիզիոնում։ 

Հայաստանի հավաքականը մեկնել է Դուբլին (ֆոտո)

Խոակին Կապառոսը պատասխանել է «Վիվառո Մեդիա»-ի լրագրողի հարցերին

Ժիրայր Մարգարյան. «Ամեն ինչ պետք է անենք Իռլանդիայում հաղթելու և երկրպագուներին ուրախացնելու համար»

Ազգերի լիգա. Հայաստան - Ուկրաինա խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

Կապառոսի օրոք հավաքականը հակառեկորդներ սահմանեց. Հայաստան-Ուկրաինա խաղը՝ 10 փաստով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա