Logo

Լուիս Դիասը մոտ է անգլիական ակումբ տեղափոխությանը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:00 / 30.01.2022ՍՊՈՐՏ
null

«Պորտուի» ֆուտբոլիստ Լուիս Դիաս Մարուլանդան մոտ է «Լիվերպուլ» տեղափոխությանը՝ հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

25-ամյա կոլումբիացին անգլիական ակումբ տեղափոխությունից առաջ բուժզննում է անցնում։ Բուժզննման առաջին փուլը նա արդեն անցել է Արգենտինայում։ Լուիսը մինչև 2027 թվականը գործող պայմանագիր կկնքի մերսիսայդյան ակումբի հետ։

«Լիվերպուլը» տրանսֆերի համար 40 մլն եվրո կվճարի։ Եվս 20 մլն եվրո նախատեսված է որպես հավելավճար։ Տրանսֆերի համար անհրաժեշտ թղթաբանության հարցերը առաջիկայում կլուծվեն։

Այս մրցաշրջանում ձախեզրային կիսապաշտպանը «Պորտուի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 16 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա