Logo

Լուիս Էնրիկեն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու տարբերակի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:41 / 29.03.2022ՍՊՈՐՏ
Լուիս Էնրիկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է այն լուրերը, թե ինքը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Ես Կատարում կլինեմ Իսպանիայի հավաքականի հետ, ինչ կլինի հետո՝ կտեսնենք: Ի՞նչ կասկածներ կարող են լինել։

Քանի՞ անգամ պետք է կրկնեմ՝ հիմա չկա աշխատանք, որն ինձ ավելի շատ հետաքրքրի, քան իմ երկիրը Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունում ներկայացնելը»,- Էնրիկեի խոսքն է մեջբերում Goal-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 51-ամյա Էնրիկեն շուտով կարող է երկարաձգել պայմանագիրն Իսպանիայի հավաքականի հետ մինչև 2024 թվականի ամառ։

Դրանից առաջ տարբեր աղբյուրներ գրել էին, որ Էնրիկեն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի թեկնածուներից է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա