Logo

Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ԱԱ 2022-ի վիճակահանությունը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:24 / 02.04.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ԱԱ 2022-ի խմբային փուլի վիճակահանությունը։ «Ֆուրիա ռոխային» որպես մրցակից բաժին են հասել Գերմանիան, Ճապոնիան և Կոստա Ռիկա/Նոր Զելանդիա զույգի հաղթողը։

«Ցանկանում ենք նվաճել այդ Աշխարհի առաջնությունը։ Չենք պատրաստվում խաղաոճի փոփոխություն կատարել, լինի դա ընկերական հանդիպում, Եվրոպայի, թե Աշխարհի առաջնություն։ Շատ հստակ խաղային ձեռագիր ունենք, դժվար կլինի մեր դեմ մրցակցելը։

Յուրաքանչյուր թիմ կարող է մեզանից ավելի ուժեղ գտնվել, բայց մենք, մեր հերթին, կարող ենք հաղթել յուրաքանչյուր մրցակցի։ Կարող են անակնկալներ լինել։ Երկրորդ զամբյուղից Գերմանիան ամենաուժեղ մրցակիցն էր, հիանալի թիմ է, իսկ նոր մարզչի գալուց հետո նրանք էլ ավելի լավն են դարձել, բայց մենք այլ ուժ ենք, յոթերորդը՝ աշխարհում (ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում) ու աշխարհը գրավելու ցանկություն ունենք և դա անփոփոխ է»,- ասել է իսպանացի մասնագետը։

Ֆլիկը մեկնաբանել է ԱԱ 2022-ի վիճակահանությունը

Դեշամը մեկնաբանել է ԱԱ 2022-ի վիճակահանությունը

ԱԱ 2022. Վիճակահանության արդյունքները

ԱԱ 2022-ի թալիսմանը (լուսանկար)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա