ԼՐԱՑՈՒՑԻՉ
Մադրիդի «Ատլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, թե ով է արժանի այս տարի «Ոսկե գնդակ» մրցանակն ստանալուն:
«Այս տարի մրցանակը պետք է ստանա Կարիմ Բենզեման։ Այնուամենայնիվ, ըստ իս, «Ոսկե գնդակը» միշտ պետք է նվաճի Լիոնել Մեսին։ Լեոն լավագույնն է աշխարհում, բայց սա նրա տարին չէր»,- Սուարեսի խոսքն է փոխանցում Cadena Ser-ը։
Սուարեսն ու Մեսին 2014-2020 թվականներին համատեղ ելույթ են ունեցել կատալոնական «Բարսելոնայում»: ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն է: Նա մրցանակը նվաճել է ռեկորդային՝ 7 անգամ:
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո
Նորություններ
Տեսադարան
Հարցում
Աղյուսակներ
# | Թիմեր |
Խ | Հ | Ո | Պ | Մ |