Logo

«Բարսան» պայման է դրել Լուիս Սուարեսի առջև

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:53 / 24.06.2022ՍՊՈՐՏ
Լուիս Սուարես

Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է դիտարկել 35-ամյա հարձակվող Լուիս Սուարեսին թիմ վերադարձնելու տարբերակը՝ հայտնում է իսպանական Sport-ը։

Ակումբը կապ է հաստատել Սուարեսի հետ և քննարկել նրա հնարավոր վերադարձը: Միաժամանակ, կատալոնական ակումբն ուրուգվայցու առջև պայման է դրել՝ նա պետք է սպասի մինչև օգոստոս, քանի որ «Բավարիայի» առաջատար Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերի իրականացումը «Բարսայի» համար առաջնահերթություն է։

Հաղորդվում է, որ լեհ ռմբարկուի գործարքի ձախողման դեպքում միայն «Բարսան» կվերադարձնի Սուարեսին:

Ուրուգվայցին «Բարսելոնայում» խաղացել է 2014-2020 թվականներին, այնուհետև տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»։ Ավելի վաղ մադրիդյան թիմը հայտնել էր, որ Սուարեսի հետ ավարտվող պայմանագրի ժամկետը չի երկարաձգվի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա