Logo

Աղբյուր. Սուարեսը կարիերան կշարունակի Եվրոպայի սահմաններից դուրս

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:34 / 15.06.2022ՍՊՈՐՏ
null

Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Արգենտինայում։

El Observador-ի հաղորդմամբ՝ 35-ամյա հարձակվողը համաձայնության է հասել «Ռիվեր Փլեյթի» հետ և այս հանգստյան օրերին մեկնելու է Բուենոս Այրես՝ ավարտին հասցնելու տեղափոխության գործընթացը։

Դրանից հետո ակումբը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։ Հարձակվողը ծրագրում է ԱԱ 2022-ին մեկնել լավագույն մարզավիճակով։ Նա նոր թիմին է միանալու ազատ գործակալի կարգավիճակով։

Լա լիգայի 2021/22 մրցաշրջանում Սուարեսը մասնակցել է 35 խաղի, որոնցում խփել է 11 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա