Logo

«Լիվերպուլը» պայմանագիր է համաձայնեցրել նոր ֆուտբոլիստի հետ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:03 / 29.01.2022ՍՊՈՐՏ
null

Կոլումբիայի հավաքականի և «Պորտուի» հարձակվող Լուիս Դիասը պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը:

Ինչպես հաղորդում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Լիվերպուլը» պայմանագիր է համաձայնեցրել 25-ամյա ֆուտբոլիստի հետ:

Մոտ ժամանակներում մերսիսայդցիները պորտուգալական կողմի հետ կպայմանավորվեն խաղացողի տեղափոխության հարցում:

Սպասվում է, որ Դիասն ու «Լիվերպուլը» գործակցության պայմանագիր կկնքեն 5 տարով: 

Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում կոլումբիացի ռմբարկուն անցկացրել է 18 հանդիպում՝  դառնալով 14 գոլի և 5 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա