Logo

Լուիզաոն՝ «Ռեալի» ֆուտբոլիստի մասին. «Նա ավանակ է»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:03 / 22.04.2022ՍՊՈՐՏ
null

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Լուիզաոն քննադատել է իր հայրենակից Վինիսիուս Ժունիորին։

«Վինիսիուսն ավանակ է, որը չի կարողանում ճնշում գործադրել դարպասապահի վրա ու գոլ խփել։ Նա պետք է կատարելագործի գլխով խաղն ու գրոհը եզրափակելը։ Նա պետք է շարունակի սովորել։

Վինիսիուսն աճելու շատ տեղ ունի և խոսքը հատկապես ձախ ոտքով խաղին է վերաբերում»,- հայտարարել է 46-ամյա նախկին ֆուտբոլիստը

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը «Ռեալի» կազմում 45 խաղում դարձել է 17 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ։ 

Լուիզաոն հայտնի է բրազիլական բազմաթիվ ակումբներում իր ելույթներով։ Եվրոպայում նա պաշտպանել է «Դեպորտիվոյի» ու «Հերտայի» գույները։ 2002 թվականին Լուիզաոն Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա