Logo

Լյուկ դե Յոնգը հրաժեշտ է տվել «Բարսելոնային»

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:59 / 30.06.2022ՍՊՈՐՏ
Լյուկ դե Յոնգ

31-ամյա նիդեռլանդցի հարձակվող Լյուկ դե Յոնգը հրաժեշտ է տվել «Բարսելոնային»:

«Յուրահատուկ ժամանակ էր։ Ձեզ ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Լյուկ դե Յոնգը:

Նիդեռլանդցին նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է կատալոնական գրանդում: Դե Յոնգի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Սևիլիային»:

Կատալոնացիների կազմում Լա լիգայում 21 խաղում Լյուկ դե Յոնգը խփել է 6 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա