Logo

Լուկա Յովիչ. «Նա հիմա աշխարհի լավագույն հարձակվողն է»

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:20 / 20.01.2022ՍՊՈՐՏ
Լուկա Յովիչ

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկա Յովիչն աշխարհի լավագույն հարձակվող է համարում իր ակումբակից Կարիմ Բենզեմային՝ հաղորդում է Blic.rs-ը։

«Կարիմը «Ռեալում» է արդեն 13 տարի։ Երբ ես եկա, ինձ ասացին, որ նա 10 տարի է՝ ակումբում է։ Ինչպես ես, նա նույնպես «Ռեալ» է տեղափոխվել 21 տարեկանում։ Ինձ նաև հարցրին, թե ցանկանո՞ւմ եմ արդյոք հասնել այն ամենին, ինչին նա է հասել։ Ես դրական պատասխան տվեցի։ 

Բենզեմայից ամեն օր կարելի է որևէ նոր բան իմանալ մարզումների ընթացքում։ Նա, հավանաբար, այս պահին աշխարհի լավագույն հարձակվողն է։ Ինձ համար մեծ հաճույք են նրա հետ մարզվելն ու նրանից սովորելը։ Հուսով եմ՝ երբևէ կկարողանամ հասնել նրա մակարդակին, անցկացնել այդքան հանդիպում և խփել այդքան գոլ»,- նշել է 24-ամյա սերբ հարձակվողը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա