Logo

Լուկակուն պատրաստ է մեծ զիջման գնալ՝ հանուն «Ինտեր» վերադարձի

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
17:06 / 12.03.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ցանկանում է վերադառնալ «Ինտեր»:

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ բելգիացին պատրաստ է համաձայնել աշխատավարձի 40 տոկոսի կրճատման՝ հանուն միլանյան ակումբի վերադարձի (2019-2021):

Ավելի վաղ նշվում էր, որ ՈՒԵՖԱ-ի կողմից կիրառված սահմանափակումների արդյունքում «ազնվականների» տրանֆերներից ստացված գումարները սառեցվելու են:

Եթե, այնուամենայնիվ, հնարավոր գործարքը կայանա, 28-ամյա հարձակվողի աշխատավարձի չափը տարեկան 12,5 մլն եվրոյից կնվազի՝ դառնալով 7,5 մլն:

Ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան թիմի կազմում Լուկակուն անցկացրել է 31 հանդիպում, դարձել 11 գոլի և 2 ասիստի հեղինակ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա