Logo

Լուկակուն իր ապագայի վերաբերյալ հստակ դիրքորոշում ունի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:06 / 03.06.2022ՍՊՈՐՏ
null

Ռոմելու Լուկակուն ցանկանում է ամռանը վերադառնալ «Ինտեր»՝ հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ բելգիացին չի պատրաստվում անհաջող մրցաշրջանից հետո մնալ «Չելսիում»։ Սպասվում է, որ տեղափոխությունը լինի վարձակալական հիմունքով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը հետագայում գնելու հնարավորությամբ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկակուի իրավաբանը մայիսի վերջին «Ինտերի» հետ քննարկել է ֆուտբոլիստի հնարավոր վերադարձը։ Մեկ տարի առաջ «Չելսին» 105 մլն եվրո է վճարել՝ բելգիացուն ձեռք բերելու համար։

Լոնդոնցիները հարձակվողին բաց կթողնեն, եթե իտալական ակումբը վարձակալության համար տարեկան 20 մլն ֆունտ վճարի։ Բելգիացին ստիպված կլինի համաձայնել աշխատավարձի չափի նվազեցման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա