Logo

Լուկակուն ժամանել է Միլան (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:52 / 29.06.2022ՍՊՈՐՏ
Ռոմելու Լուկակու

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ժամանել է Միլան՝ բուժզննում անցնելու և «Ինտեր» տեղափոխվելու համար:

«Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար»,- Լուկակուի խոսքն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Լուկակուն 1 մրցաշրջան վարձավճարով կանցկացնի «Ինտերում», որի համար միլանյան ակումբը «Չելսիին» կվճարի 8 միլիոն եվրո: «Ներաձուրիներն» ամբողջությամբ կվճարեն նաև Լուկակուի աշխատավարձը:

Բելգիայի հավաքականի հարձակվողն «Ինտերում» խաղացել է 2019-2021 թվականներին, որտեղից էլ վերադարձել է «Չելսի»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա