Logo

Լուկակուն վերադարձավ «Ինտեր»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:19 / 29.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Ռոմելու Լուկակուն «Չելսիից» տեղափոխվեց «Ինտեր»՝ հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Միլանցիները 29-ամյա հարձակվողին վարձակալել են 2022/23 մրցաշրջանի համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոմելուի վարձակալության համար լոնդոնյան ակումբը կստանա 8 մլն եվրո, իսկ «Ինտերը» տրանսֆերը հետագայում գնելու իրավունք չի ունենա։

Հանուն իտալական ակումբ վերադարձի՝ բելգիացին համաձայնել է աշխատավարձի 30 տոկոս կրճատման։

Լուկակուն «Ինտերում» խաղացել է 2019-ից 2021 թվականներին։ Նախորդ ամառ նա «Չելսի» էր տեղափոխվել 115 մլն եվրոյով։ 2021/22 մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը մասնակցել է 44 հանդիպման, խփել 15 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա