Logo
ՍՊՈՐՏ / Նկարիչներ
Հեղինակ

Դինա Սամվելյան

10:23 / 31.05.2022Նկարիչներ
Մոնա Լիզա-Լուվր

Լուվրը դատի կտա «Մոնա Լիզա»-ի վրա տորթ նետած երիտասարդին

Le Parisien թերթը հայտնում է,որ Լուվրի արվեստի թանգարանը դատական ​​հայց կներկայացնի այցելուի դեմ, որը տորթ է նետել իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի վրա։ 

Հրատարակության տվյալներով՝ 24-ամյա վանդալն այժմ գտնվում է հոգեբուժարանում։ Բժիշկները դեռ պետք է պարզեն, թե արդյոք հնարավոր է բժշկական հիմքերով նրա ձերբակալությունը։

Դեպքի մասին հայտնի է դարձել մայիսի 30-ի առավոտյան։ Հարձակվողն այցելել է արվեստի թանգարան՝ կեղծամով և անվասայլակով։ Սկզբում փորձել է կոտրել կտավը պաշտպանող ապակին, այնուհետև նկարի վրա տորթ է նետել, իսկ հատակին վարդի թերթիկներ շաղ տվել։ Տղամարդն իր արարքը բացատրել է որպես աշխարհը պաշտպանելու փորձ։

«Մտածե՛ք Երկիր մոլորակի մասին: Կան մարդիկ, որոնք ոչնչացնում են Երկիրը: Մտածեք դրա մասին: Արվեստագետներն ասում են ձեզ. «Մտածե՛ք Երկրի մասին»,- բղավել էր չարագործը։

Լրահոս