Logo

«Կապույտ աղջկանից» մինչև անհաս սիրո խորհրդանիշ Նավզիկե․ լույս է ընծայվել Չարենցի սիրային բանաստեղծությունների ընտրանին

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:11 / 09.03.2022Հեղինակներ
Եղիշե Չարենց

«Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել Եղիշե Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ» սիրային բանաստեղծությունների ընտրանին:

«Կապույտ աղջկանից» մինչև անհաս սիրո խորհրդանիշ Նավզիկե, առաջին լուսե սիրուց մինչև «Փողոցային պչրուհի»... Բուռն կյանքով ապրած Չարենցի պոեզիան լի է բազմաթիվ սերերով, որոնք հերթագայել են՝ տեքստերում արտացոլելով բանաստեղծի սրտի փոթորկումները։

Թեև Չարենցի ստեղծագործությունների տասնյակ ժողովածուներ կան, բայց նրա սիրային գործերի ընտրանին հրատարակվում է առաջին անգամ: Գրքում երկերը դասավորված են ժամանակագրական հաջորդականությամբ: «Լուսամփոփի պես աղջիկ»-ը ներկայացնում է Չարենցի չափածոյի ժանրային և ոճային ամբողջ բազմազանությունը։

«Մեծ պոետի անձնական ապրումների այս հատորյակը կարող է սիրո խոստովանության հրաշալի միջոց լինել յուրաքանչյուրի համար»-, ասվում է հրատարակչության ֆեյսբուքյան էջում։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա