Logo

«Լոլիտան» ասում է…

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 06.06.2019ՄՇԱԿՈՒՅԹ
lolitan asum e - «Լոլիտան» ասում է...
  • Դա սեր էր առաջին հայացքից, վերջին հայացքից և բոլոր, բոլոր հայացքներից: 

 

  • Նա կոտրեց իմ սիրտը, իսկ դու՝ միայն կյանքս: 

 

  • Մարդկային կյանքը ոչ այլ բան է, քան աննկարագրելի մեծ ու անավարտ գլուխգործոցի տանող ծանոթագրությունների հավաքածու: 

 

  • Ընթերցո՛ղ, ուզում եմ, որ պատկերացնես մեզ, քանի որ մենք իրականության մեջ գոյություն չենք ունենում, մինչև մեզ չես պատկերացնում: 

 

  • Բառերն առանց փորձի անիմաստ են: 

 

  • Եվ միանգամից մենք խենթորեն, անփութորեն, անամոթաբար, ցավագին ու, պետք է նշեմ՝ անհույս, սիրահարված էինք իրար: 

 

  • Ես նայում ու նայում էի նրան՝ գիտակցելով այնքան պարզ, որքան գիտեմ, որ մահանալու եմ՝ ես սիրում էի նրան ավելի շատ, քան ցանկացած բան, որ տեսել կամ պատկերացրել եմ աշխարհում: 

 

  • Նա կարող էր մարել ու թոշնել՝ կարևոր չէր: Ես դեռ քնքշությունից կխենթանայի ուղղակի նրա դեմքին նայելով: 

 

  • Գուցե՞ ինչ-որ տեղ, ինչ-որ օր, մի ոչ այսքան թշվառ ժամանակներում, մենք կարողանանք իրար նորից տեսնել: 

 

  • Մի՛ դիպչիր ինձ: Ես կմահանամ, եթե դիպչես: 

 

  • Սիրտս հիստերիկ ու անվստահելի օրգան էր:

 

  • Թվում էր՝ գիտակցության մեջ մի բան կա, որը թունավորում է մնացած ամեն ինչը: 

 

  • Գաղտնի տառապանքով լի տարիներն ինձ գերմարդկային ինքնակառավարում են սովորեցրել:

 

  • Որքան շատ ես սիրում հիշողությունն, այնքան ուժեղ ու տարօրինակ է այն դառնում: 

 

«Ասում են…» շարքը՝ այստեղ

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա