Logo

Լոնդոնում դանակով զինված անձինք հարձակվել են «Արսենալի» երկու ֆուտբոլիստների վրա (լուսանկարներ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 25.07.2019ՍՊՈՐՏ
դանակով հարձակվել են «Արսենալի» երկու ֆուտբոլիստների վրա լուսանկարներ - Լոնդոնում դանակով զինված անձինք հարձակվել են «Արսենալի» երկու ֆուտբոլիստների վրա (լուսանկարներ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:48

-

-

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլն ու Սեադ Կոլաշինացն այսօր հարձակման են ենթարկվել՝ հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ երկու անհայտ անձինք, որոնք եղել են մոպեդով, հարձակվել են Մեսութ Օզիլի վրա: Օզիլի հետ է եղել նաև Կոլաշինացը: Լուսանկարներից մեկում երևում է, որ Կոլաշինացը փորձել է պաշտպանել իրեն և Օզիլին:

Բարեբախտաբար, ֆուտբոլիստները չեն տուժել: Օզիլը ճանապարհի կեսին թողել է մեքենան ու վազելով հասել մոտակայքում գտնվող թուրքական «Լիկյա» ռեստորան, որտեղ աշխատում են ֆուտբոլիստի ծանոթները:

Նշվում է, որ ֆուտբոլիստներին պաշտպանության են հասել ռեստորանի մատուցողներն ու խոհարարները:

1 9 - Լոնդոնում դանակով զինված անձինք հարձակվել են «Արսենալի» երկու ֆուտբոլիստների վրա (լուսանկարներ)

2 8 - Լոնդոնում դանակով զինված անձինք հարձակվել են «Արսենալի» երկու ֆուտբոլիստների վրա (լուսանկարներ)

3 4 - Լոնդոնում դանակով զինված անձինք հարձակվել են «Արսենալի» երկու ֆուտբոլիստների վրա (լուսանկարներ)

4 8 - Լոնդոնում դանակով զինված անձինք հարձակվել են «Արսենալի» երկու ֆուտբոլիստների վրա (լուսանկարներ)

  • 4

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա