«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին ամփոփել է «Բարսելոնայի» դեմ տնային խաղը, որն ավարտվեց 1-1 հաշվով:
«Թիմը պայքարեց ամբողջ ուժով ու ցույց տվեց բնավորություն: Ցավալի էր առանցքային պահին գնդակ բաց թողնելը: Մենք գիտեինք՝ ինչ որակներ ունի Արաուխոն, բայց չկարողացանք կանգնեցնել նրան:
Երկրորդ կեսում ավելացրինք ու «Բարսելոնային» ստիպեցինք կասկածել իր հնարավորությունների վրա: Հեռացումն ազդեց, ու մենք ստիպված էինք նահանջել՝ ոչ-ոքի արդյունքը պահպանելու համար:
Գործնականում նրանք դարպասը գրավելու հնարավորություն չունեին՝ չհաշված Դեմբելեի հարվածը դարպասաձողին»,- «Սևիլիայի» պաշտոնական կայքը մեջբերում է գլխավոր մարզչի խոսքը:
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո