«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին ամփոփել է իր թիմի՝ Մադրիդի «Ռեալից» կրած 1-2 հաշվով պարտությունը:
«Եթե կար թիմ, որ արժանի էր հաղթանակի, ապա «Սևիլիան» էր: Ինձ բոլորն ասում էին, որ 11-մետրանոց կար»,- Daily Mail-ը մեջբերում է իսպանացի մասնագետի խոսքը:
36-րդ րոպեին «Սևիլիայի» ֆուտբոլիստ Լուկաս Օկամպոսը Դավիդ Ալաբայի հետ բախումից հետո ընկավ «Ռեալի» տուգանային հրապարակում, սակայն գլխավոր մրցավարն ուշադրություն չդարձրեց դրվագին: Չարձագանքեցին նաև տեսակրկնության մրցավարները:
Հիշեցնենք, որ հանդիպման հաշիվը բացեց «Սևիլիայի» ֆուտբոլիստ Ռաֆա Միրը: Կարճ ժամանակ անց Բենզեման խփեց պատասխան գնդակը, իսկ խաղավերջում Վինիսիուս Ժունիորն ապահովեց «Արքայական ակումբի» հաղթանակը՝ հեռահար, տպավորիչ հարվածով գրավելով անդալուզյան ակումբի դարպասը:
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո