Logo

Լոր Բուլլո՝ VBET-ի նոր դեսպանը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 06.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Լոր Բուլլո

SPORTFIVE-ը և VBET-ը (ՍոֆթԿոնստրակտ խումբ) հպարտ են հայտարարել, որ Լոր Բուլլոն դարձել է առցանց սպորտային խաղադրույքների ոլորտում խոշոր խաղացող VBET-ի նոր դեսպանը։

VBET-ը դառնում է սպորտային խաղադրույքների առաջին ֆրանսիական օպերատորը, որը նախկին ֆուտբոլիստին ընտրել է որպես դեսպան։ Ցանկանալով ունենալ իր ներդրումը ներկայացնելու սպորտային խաղադրույքներն այլ տեսլականով՝ Լոր Բուլլոյի ընտրությունը շատ արդիական դարձավ VBET-ի համար:

VBET-ը, ի դեպ, 2020 թվականից ֆրանսիական «Մոնակո» ֆուտբոլային ակումբի պաշտոնական գործընկերն է նախքան SportEasy-ի և Puma-ի կողմից Ֆրանսիայում 100 սիրողական ակումբներին հովանավորելու համար ստեղծված ծրագրի առաջին գործընկեր դառնալը։

Բացի ՊՍԺ-ում և Ֆրանսիայի հավաքականում խաղացողի օրինակելի ֆուտբոլային կարիերա ունենալուց, ներկայիս ֆուտբոլային խորհրդատու Լոր Բուլլոն հիանալի կերպով միաձուլվել է VBET-ի մշակույթին:

Այս գործընկերությունը խթանելու համար VBET-ը նշանակալի է համարում նաև ֆուտբոլի վերլուծության աշխարհում Լոր Բուլլոյի հիանալի կերպարը, ինչպես նաև նրա բոլոր սոցիալական հարթակներում ավելի քան 1․7 միլիոն հետևորդներով համայնքի դերը։ Համագործակցության շրջանակներում կառաջարկվեն սոցիալական խաղադրույքների հետ կապված տարբեր ակցիաներ, ինչպես նաև բազմաթիվ մրցույթներ և մարտահրավերներ:

Լոր Բուլլոն մեկնաբանել է այս համագործակցությունը. «Ես շատ ուրախ եմ կանանց ֆուտբոլում սպորտային խաղադրույքների առաջին դեսպանը լինելու համար, և հատկապես VBET-ը ներկայացնելը մեծ պատիվ է ինձ համար: Թիմերի միջև արդեն ձևավորվել են թե՛ միջանձնային, թե՛ պրոֆեսիոնալ հրաշալի հարաբերություններ։ Մենք ունենք բարձր արժեքներ ստեղծելու միևնույն հայացքները, ինչպես նաև նոր համայնքներ ներգրավելու միևնույն ցանկությունը»։

Դևիդ Օզարարատը՝ ՍոֆթԿոնստրակտ Ֆրանսիա/VBET խմբի գլխավոր գործադիր տնօրենը, հավելեց. «Լորին մեր շարքերում ներգրավելու կարևորությունն ակնհայտ էր, և մենք շատ հպարտ ենք, որ նման օրինակելի սպորտային կարիերա ունեցող կինը դարձավ մեր դեսպանը: Նա նվիրված է իր աշխատանքին և հայտնի է հանդիպումների վերաբերյալ իր խորաթափանց ու բարձրորակ վերլուծություններով։ Լորի հետ այս համագործակցության շնորհիվ մենք շուտով կառաջարկենք մեր խաղացողներին բացառիկ և նորարարական հնարավորություններ»:

Լորան Մորետին՝ Ֆրանսիայում SPORTFIVE-ի գործադիր տնօրենը, նշել է․ «Մենք շատ ուրախ ենք, որ մեր ներդրումն ենք ունեցել VBET-ի նոր դեսպանի ընտրության հարցում՝ սպորտային իրադարձությունների լուսաբանումն ավելի բազմազան դարձնելու նպատակով։ Մեր վերջնական ընտրությունը Լոր Բուլլոն էր՝ ֆուտբոլային խորհրդատու, ով հիանալի կերպով մարմնավորում է VBET-ի արժեքները և մշակույթը»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա