Logo

Լուիս Դիասը կվերադառնա խաղադաշտ

22:15 / 08.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Լիվերպուլի» կոլումբացի եզրային հարձակվող Լուիս Դիասը 5 ամիս անց կվերադառնա խաղադաշտ: Այդ մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Դիեգո Ռուեդան:

Դիասը կարող է մասնակցել «Բորնմութի» դեմ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի խաղին, որը տեղի կունենա մարտի 11-ին: 

Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը ծնկի վնասվածքի պատճառով նախորդ տարվա հոկտեմբերի 9-ից հետո խաղադաշտ դուրս չի եկել: 

Ընթացիկ մրցաշրջանում Լուիս Դիասը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 12 հանդիպման, դարձել չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա