Logo

Լուիս Էնրիկե. «Ֆատիի ինքնավստահությունը նորմալ չէ»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 07.09.2020ՍՊՈՐՏ
15994261773213 - Լուիս Էնրիկե. «Ֆատիի ինքնավստահությունը նորմալ չէ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:52

-

-

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովասանքի խոսքեր է ասել Անսու Ֆատիի մասին, որը գոլի հեղինակ է դարձել Ազգերի լիգայի շրջանակում կայացած Ուկրաինայի հետ խաղում (4:0)` դառնալով ազգային ընտրանու կազմում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը:

«Երբ ընտրում ենք թիմը, չենք նայում տարիքին: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է հասկանանք, որ Անսու Ֆատին կանցկացնի վատ հանդիպումներ ու կանի շատ սխալներ: Դա սովորելու մի մասն է, բայց նրա ինքնավստահությունը նորմալ չէ:

Անսու Ֆատին շատ երջանիկ է, ու դրա համար իր պատճառներն ունի: Նա ընդամենը 17 տարեկան է ու պետք է մեծանա, բայց այն, որ նա հավաքականում իր 2-րդ խաղում համաձարկվում է նման բան անել…:

Նա թիմին տալիս է քրտնաջան աշխատանք ու համեստություն: Նա մարզվել է տպավորիչ տեմպի տակ ու ուրախ եմ, որ նա տուն է վերադառնում այդքան ուրախ: Ամեն դեպքում նա շատ հանգիստ է ու համեստ»,-ասել է Էնրիկեն:

Հիշեցնենք, որ Ֆատին ամենաերիտասարդ գոլի հեղինակն է Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև Լա լիգայում «Բարսելոնայի» համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա