Logo

Լուիս Էնրիկե. «Հաղթելու միայն մեկ տարբերակ կա»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 06.10.2021ՍՊՈՐՏ
Լուիս Էնրիկե. Հաղթելու միայն մեկ տարբերակ կա - Լուիս Էնրիկե. «Հաղթելու միայն մեկ տարբերակ կա»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, Փլեյ-օֆֆ

06 Հոկտեմբեր 2021 - 22:45

1

Իտալիա

2

Իսպանիա

0 - 1 - 17`

0 - 2 - 46`

1 - 2 - 82`

Կարմիր Քարտ - 41`

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում իտալացիների դեմ այսօր կայանալիք խաղի մասին:

«Այս հանդիպումը շատ դիտարժան էր թվում նաև ԵՎՐՈ 2020-ից առաջ: Մենք շատ ենք ցանկանում հաղթել Ազգերի լիգայում: Որքան էլ տարօրինակ է, կիսաեզրափակիչում պայքարելու ենք Եվրոպայի գործող չեմպիոնի դեմ՝ նրանց մարզադաշտում:

Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպիսի ֆուտբոլ ենք ցուցադրելու Եվրոպայի չեմպիոնների դեմ այն ստադիոնում, որտեղ երկրպագուների մեծ մասը կաջակցի իտալացիներին: Ավելի լավ մոտիվացիա լինել չի կարող: Անհամբերությամբ եմ սպասում խաղին:

Անկեղծ ասած՝ Իտալիայի հավաքականի խաղաոճը ժամանակակից ֆուտբոլում լավագույններից է: Վստահ եմ՝ հետաքրքիր կլինի տեսնել, թե հավաքականներից յուրաքանչյուրն ինչով է հակազդելու մրցակցի գործողություններին:

Իմ ծրագիրը, ինչպես միշտ, նախաձեռնությունը վերցնելն ու առաջին իսկ րոպեից ամբիցիոզ խաղ ցուցադրելն են: Ցավալի է, որ որոշ ֆուտբոլիստներ չկարողացան մեզ միանալ, բայց մենք հիանալի թիմ ունենք:

Ինձ դուր չի գալիս անհանգստանալ, թե ինչ կարող է տեղի ունենալ: Մենք պետք է պայքարենք՝ մեր սեփական խաղաոճը թելադրելու համար: Հաղթելու միայն մեկ տարբերակ կա՝ սեփական խաղաոճով խաղալը»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքը:

Հիշեցնենք՝ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում Իտալիայի հավաքականն ուժերը կչափի Իսպանիայի ընտրանու, Բելգիայի հավաքականը՝ Ֆրանսիայի ընտրանու հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա